Մասկը խոստովանել է, որ Tesla-ն որակական խնդիրներ ունի (տեսանյութ)
2017-ին Tesla Model 3 էլեկտրական մեքենայի արտադրության մեկնարկից հետո տարիներ շարունակ մի շարք քննադատներ խոսել են էլեկտրամոբիլի որակական խնդիրների մասին և այժմ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկն ընդունում է, որ քննադատությունները տեղին են եղել։
Ինժեներ-խորհրդատու Սենդի Մունրոն, որն ուսումնասիրում է մեքենաների մասերը՝ դրանց որակը գնահատելու համար, 2018-ի սկզբին խիստ քննադատել էր Tesla Model 3-ը, նշելով, որ «էլեկտրոմոբիլն այնպիսի թերություններ ունի, որոնք առկա էին 90-ականների «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներում»։
Autoline-ի հետ զրուցում մասնագետը նաև նշել էր, որ «չի կարողանում հասկանալ՝ ինչպես են սկսել դրանց արտադրությունը»։
Զարմանալիորեն Մասկը, օրերս Մանուրոյի Munro Live հեռուսատառադիոծրագրի ժամանակ խոստովանել է, որ համակարծիք է եղել նրա՝ տարիներ առաջ արված քննադատությունների հետ։
«Ես կարծում էի, որ Ձեր քննադատությունը ճիշտ էր»,- ասել է Մասկը։
Քննարկելով մոդելի թերությունները՝ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրն ընդգծել է, որ ընկերությունը շարունակում է զարգանալ և այժմ ավելի արագ է արձանագրում որակական խնդիրները։










