Xiaomi-ն մտադիր է ներկայացնել ճկվող էկրանով սմարթֆոն, որը գնով կգերազանցի iPhone 12 Pro-ին
Xiaomi-ն կարող Է բարձրակարգ շարժական հեռախոս թողարկել 1500 դոլար գնով: Այդ մասին ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունյաոնը հայտարարել Է Weibo չինական սոցցանցի պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հնարավոր Է՝ ընկերությունը կներկայացնի ճկուն Էկրանով իր առաջին սմարթֆոնը:
Համեմատության համար նշվում է, որ ճկուն Էկրանով Motorola Razr 5G-ն ռուսաստանյան շուկայում կարժենա 119 հազար ռուբլի, իսկ Samsung Galaxy Z Fold2-ը՝ 170 հազար ռուբլի: Ավանդական դիսփլեյով հանրահայտ iPhone 12 Pro-ն Ռուսաստանում արժե 99 990 ռուբլի:
Xiaomi-ի մենեջմենթին հետաքրքրում Է սրա վերաբերյալ մակնիշի երկրպագուների կարծիքը: Բաժանորդները կարող են առաջարկել իրենց գաղափարները, թե ինչ տեսք պետք Է ունենա նման սմարթֆոնը, որի շնորհանդեսը կարող Է տեղի ունենալ մոտ օրերս:










