Audi-ն ցուցադրել է նորագույն էլեկտրական սուպերսեդանի արտադրման ընթացքը (տեսանյութ)

19:16 • 04.02.21

Գերմանական Audi ընկերությունը տեսահոլովակ է հրապարակել, որում ցուցադրել է e-tron GT անվանումն ստացած նորագույն էլեկտրական սպորտային մեքենայի արտադրության ընթացքը:

Ինչպես ներկայացնում է Autonews-ը, «կանաչ» սեդանի արտադրությունը տեղի է ունեցում գերմանական Նեկարզուլմ քաղաքի գործարանում: Նորույթը դարձել է մեքենաշինական ընկերության առաջին էլեկտրական մեքենան, որ արտադրվում է Գերմանիայում: e-tron «կանաչ» քրոսովերը հավաքվում է Բելգիայի և Չինաստանի գործարաններում:

Մեքենայի պրեմիերան կկայանա փետրվարի 9-ին: Նորույթի գինը դեռևս չի նշվում, սակայն հայտնի է, որ պատվերները Եվրոպայում կսկսեն ընդունվել գարնանը:

Սերիական e-tron GT-ի տեխնիկական բնութագրիչները նույնպես դեռևս չեն բացահայտվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ուժային համակարգը կներառի երկու էլեկտրաշարժիչ:


 

Audi-ն ցուցադրել է նորագույն էլեկտրական սուպերսեդանի արտադրման ընթացքը (տեսանյութ)