Գիտնականները պարզել են` որ տեսակի հացահատիկների օգտագործումն է մեծացնում մահվան ռիսկը

10:55 • 04.02.21

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ վերամշակված հացահատկի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտային հիվանդությունների և մահվան ռիսկը`չվերամշակված հացահատիկների համեմատ: Այս առնչությամբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում:

Վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում մարդիկ օրական կալորիաների շուրջ 50 տոկոսը լրացվում են հացահատիկային այնպիսի մշակաբույսերից, ինչպիսիք են վարսակը, բրինձը, գարին և ցորենը: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, հատկապես Աֆրիկայում և Հարավային Ասիայում, այդ ցուցանիշը հասնում է 70 տոկոսի:

Հայտնի է, որ չվերամշակված և ամբողջական ձավարեղենը պարունակում է ավելի շատ դիետիկ մանրաթելեր, վիտամիններ, հանքանյութեր և ճարպաթթուներ, քան վերամշակված ձավարեղենը: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական ձավարեղեն օգտագործելն օգտակար է սրտի և արյան անոթների համար, սակայն վերամշակված ձավարեղենի հասցրած վնասները մինչ այժմ հայտնի չեն:

Հենց այս կապակցությամբ էլ տարբեր երկրների գիտնականները միավորվել են միջազգային խոշոր նախագծում`գնահատելու սրտանոթային հիվանդություններով և վերամշակված ձավարեղենի, ամբողջական ձավարեղենի և սպիտակ բրնձի սպառման կապը:

Որպես հիմք՝ հեղինակները վերցրել են PURE հեռանկարային համաճարակաբանական ուսումնասիրության արդյունքները, որն անցկացվել է 5 մայրցամաքների եկամտի տարբեր մակարդակ ունեցող 21 երկրներում: Ուսումնասիրությունում ընդգրկվել է 35-ից 70 տարեկան 137 130 մարդ, որոնք նախկինում չեն ունեցել սրտանոթային հիվանդություններ:

Ուսումնասիրության սկզբում հետազոտողները հավաքել են առաջնային տեղեկատվություն սննդի, կրթության մակարդակի, բարեկեցության, կենսակերպի և բժշկական պատմության վերաբերյալ: 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օգտագործել են 350 գրամ կամ օրական 7 բաժին վերամշակված ձավարեղեն, 27%-ով մեծանում է մահանալու և 33%-ով սրտի լուրջ խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը, համեմատ նրանց, որոնք կերել են 50 գրամից պակաս վերամշակված ձավարեղեն: Բացի այդ, վերամշակված ձավարեղենի ավելի մեծ չափաբաժնով ընդունումը փոխկապակցված է նաև արյան ճնշման բարձրացման հետ:

Կատարված ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ վերամշակված ձավարեղեն ընդունելը վնասակար է սրտի առողջությանը ու ավելի ռիսկային է: Այնուամենայնիվ, վերամշակված սպիտակ բրինձը, ըստ հեղինակների, չի բարձրացնում մահվան ռիսկերը: Հեղինակները սպիտակ բրինձը ուսումնասիրել են ուսումնասիրել են բոլոր մյուս հացահատիկներից առանձին, քանի որ Ասիայում, որտեղ ապրում է հետազոտության մասնակիցների 60 տոկոսից ավելին, բրինձը հիմնական կերակուր է հարմարվում:

Հեղինակները նշում են, որ կատարված ուսումնասիրությունը կրում է միայն խորհրդատվական բնույթ, և իրենք նպատակ չեն ունեցել պարզել հիվանդությունների պատճառները: Միևնույն ժամանակ, գիտնականները շեշտում են, որ դրանց արդյունքները կարելի է համարել հուսալի, քանի որ արված վերլուծությունն ընդգրկում է աշխարհի բնակչության զգալի մասին: 

Գիտնականները պարզել են` որ տեսակի հացահատիկների օգտագործումն է մեծացնում մահվան ռիսկը