Ռուսաստանում մեկնարկել են առաջին հիբրիդային ավիաշարժիչի փորձարկման աշխատանքները

13:09 • 05.02.21

Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Յակ-40» թռչող լաբորատորիայի ստեղծման շրջանակներում գերհաղորդիչ հիբրիդային ավիաշարժիչի փորձարկումները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Նշվում է՝ 500 կվտ հզորությամբ էլեկտրական շարժիչով հագեցած հիբրիդային ուժային սարքի ցուցադրիչի հետ ցամաքային փորձարկման փուլը մեկնարկել է Նովոսիբիրսկում` փետրվարի 5-ին:

Փորձարկման առաջին փուլի շրջանակներում շարժիչի էլեկտրամատակարարմանը միացված օդանավը շարժվել է թռիչքուղու երկայնքով: Դա անհրաժեշտ է ուժային սարքավորումների, թռչող ապարատների, դրանց համակարգերի ու սարքավորումների գործունակությունը գետնի վրա ստուգելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հիմնադրամի մամուլի ծառայությունը, փորձարկումների ընթացքում արդեն իսկ հաստատվել է ընտրված տեխնիկական լուծումների ճշտությունը, նշվել են ավիացիոն սարքավորումների և էլեկտրական շարժիչի ճիշտ համատեղ աշխատանքը:

Ներկայումս ուսումնասիրվում են բեռնատար և գերհաղորդիչ սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիության պայմանները, էլեկտրական շարժիչի և դրա համակարգերի աշխատանքի հիմնական ռեժիմները՝ հովացումը, գործարկումը, դադարեցումն ու բեռնված վիճակում դրա աշխատունակությունը: 

Ռուսաստանում մեկնարկել են առաջին հիբրիդային ավիաշարժիչի փորձարկման աշխատանքները