Ավստրալիայում կկառուցվի աշխարհի ամենամեծ՝ 1200 մեգավատտ հզորությամբ մարտկոցը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Հանթեր հովտում նախատեսվում է կառուցել աշխարհի ամենամեծ մարտկոցը, որը նախատեսված է էլեկտրաէներգիա ստանալու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ընդհանուր առմամբ, մարտկոցը նախագծելու ու ստեղծելու համար կպահանջվի 2.4 միլիարդ ԱՄՆ դոլար: Այն կունենա մինչև 1200 մեգավատտ հզորություն, որն ավելի քան 8 անգամ գերազանցում է նույն հովտում 2017 թվականից տեղակայված մարտկոցի հզորությանը:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Մարտկոցի տեղադրմամբ տեղական իշխանություններն ու այն նախագծող ընկերությունը՝ CEP Energy-ն, ցանկանում են զարկ տալ տարածաշրջանում մաքուր էլեկտրաէներգիայի արդյունաբերությանը:
Լրատվամիջոցը նշում է՝ մարտկոցի տեղադրումն իրականում մեկ ամբողջական նախագծի մաս է կազմում: Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է ընդհանուր առմամբ 4 նմանատիպ մարտկոցր տեղադրել երկրի ևս 2 նահագում՝ Վիկտորիայում և Հարավային Ավստրալիայում:










