ՆԱՍԱ-ն ամերիկյան «Firefly Aerospace» ընկերության հետ ավելի քան 93 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Լուսին սարքավորումներ ուղարկելու համար
ՆԱՍԱ-ն ԱՄՆ Տեխաս նահանգում գործունեություն ծավալող «Firefly Aerospace» ընկերության հետ պայմանագիր է կնքել Լուսին սարքավորումներ ուղարկելու համար՝ Երկրի բնական արբանյակի մակերևույթին գիտական հետազոտություններ կատարելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:
ՆԱՍԱ-ն կնքված պայմանագրով ընկերությանը 93.3 միլիոն դոլար արժողությամբ պատվեր է ներկայացրել, որպեսզի 2023 թ. հետազոտական ու տեխնոլոգիական 10 սարքավորում ուղարկվի Լուսին:
Լուսին ուղարկվող սարքավորումներն ուսումնասիրելու են լուսնային մակերևույթի բազմազան պայմաններն ու ռեսուրսները՝ ավելի ուշ աստղագնացների՝ Լուսին մեկնելը կազմակերպելու նպատակով:
2019 թ. գարնանը ՆԱՍԱ-ն հայտարարեց լուսնային նոր՝ «Artemis» ծրագրի մասին, որով նախատեսվում է 2024 թ. աստղագնացների խումբ ուղարկել Լուսին, որոնք 2030-ականների կեսերին Մարս են թռչելու:










