Բոսնիայում ստեղծվել է առաջին ռոբոտ «երաժիշտը», որն այժմ հանդես է գալիս հայտնի ռոք խմբում (լուսանկարներ, տեսանյութ)

16:27 • 05.02.21

Բոսնիայի ամենահայտնի ռոք խումբը` Dubioza Kolektiv-ը, նոր անդամ ունի՝ Ռոբի Մեգաբայթ անունով ռոբոտը, որը երգում և նվագում է մի քանի երաժշտական գործիքներ, գրում է Reuters-ը։

Գործակալությունը մանրամասնում է, որ Սարաևոյի համալսարանի էլեկտրատեխնիկական դպրոցի ուսանողները ռոբոտին ստեղծել են Dubioza Kolektiv-ի խնդրանքով։

Ուսանողներից մեկը նշել է, որ «ռոբոտին ստեղծելը բարդ է եղել, քանի որ սկզբում ոչինչ չեն իմացել  3D տպագրության մասին և սարքավորումներ չեն ունեցել»։

Ուսանողները խոստովանում են, որ «ռոբոտի ծնունդը էյֆորիկ պահ էր իրենց համար, քանի որ ի վերջո տեսան երկարատև ու քրտնաջան աշխատանքի արգասիքը»։

Նշվում է, որ Ռոբին մասնակցել է խմբի՝ «Կարանտինային շոու» անվանումով ամենշաբաթյա առցանց համերգներին։

a person standing in front of a mirror posing for the camera: Body of the Humanoid robot called "Robby Megabyte" is seen in Sarajevoa man standing in front of a mirror posing for the camera: Almir Besic (L), former student of the Electrical Engineering Faculty and Vedran Mujagic, member of rock group "Dubioza Kolektiv" fix humanoid robot called "Robby Megabyte" in Sarajevoa hand holding a guitar: Hand of the Humanoid robot called "Robby Megabyte" is seen in Sarajevo

Բոսնիայում ստեղծվել է առաջին ռոբոտ «երաժիշտը», որն այժմ հանդես է գալիս հայտնի ռոք խմբում (լուսանկարներ, տեսանյութ)