50 տարի անց հայտնաբերվել է «Ապոլոն-14» առաքելության տիեզերագնացի` Լուսնի վրա «կորած» գոլֆի գնդակը (լուսանկարներ, տեսանյութ)
Տիզերագնաց Ալան Շեպարդը 1971 թվականին «Ապոլլոն-14» առաքելության ժամանակ Լուսնի վրա իր հետ երկու գոլֆի գնդակ էր տարել՝ պնդելով, որ հարվածելուց հետո դրանցից մեկը խառնարանն է ընկել, իսկ մյուսը՝ «մղոններ» է անցել և անհետացել իր տեսադաշտից, գրում է Mirror-ը։
Պարբերականը հայտնում է, որ 50 տարի անց «հայտնաբերվել է» տիզերագնացի մյուս գնդակը, որը մի շարք առեղծվածների աղբյուր էր դարձել։
Վերջերս նոր մեթոդներով վերականգնված լուսանկարները ցույց են տվել, որ Շեպարդի գնդակն իրականում այդքան էլ հեռու չի թռչել ու չի անհետացել։
Պատկերների մասնագետ Էնդի Սոնդերսը, վերականգնելով իրադարձությունից մի շարք լուսանկարեր, ներառյալ՝ անձնակազմի կողմից նկարահանված վատ որակով տեսանյութը, պարզել է, որ գնդակը թռել է ընդամենը 36 մետր հեռավորության վրա։
Նշվում է, որ վերականգնված լուսնակարները կներկայացվեն Սոնդերսի առաջիկա Apollo Remastered գրքում։













