Երկնային ութոտնուկի տեսքով ծովային կայանքը կլողա Խաղաղ օվկիանոսում ու կհավաքի պլաստիկ աղբը (լուսանկարներ)

12:36 • 06.02.21

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող Zaha Hadid Architects ընկերության ավագ դիզայներ Լենկա Պետրակովան նոր նախագիծ է հեղինակել, որի նպատակն է Խաղաղ օվկիանոսի ջրերն աղբից մաքրելը: Այս մասին գրում է luxurylaunches.com-ը:

Նշվում է՝ դիզայները լողացող կայանք է նախագծել որի նպատակն է վերականգնել ջրային միջավայրը՝ դրա մակերեսից հավաքելով պլաստիկից բեկորները՝ հետագայում վերամշակելու համար:

Կայանքն արտաքինից ունի «երկնային» ութոտնուկի տեսք: Այն բաղկացած է 5 հիմնական մասերից՝ բարիերից (նախատեսված արգելակման համար), կոլեկտորից (նախատեսված աղբի հավաքման համար), կրթահետազոտական կենտրոնից, ջերմոցներից և օժանդակ հարմարություններից: Այս ամենի շնորհիվ կայանքը ոչ միայն կմաքրի օվկիանոսը թափոններից, այլև կֆիլտրի ջուրը: 

Կայանքը կրում է «8-րդ մայրցամաք» անունը: Այն 2020 թվականին արժանացել է ծովային ճարտարապետության և նորարարության բնագավառում «Գրան Պրի» մրցանակի: Վերջինս շնորհվում է ֆրանսիական Ժակ Րուժերի անվան հիմնադրամի կողմից: Կազմակերպությունը նման ձևով խրախուսում է այն նախագծերը, որոնք խթանում են կայուն համագործակցությունը դիզայներների և գիտնականների միջև:

Երկնային ութոտնուկի տեսքով ծովային կայանքը կլողա Խաղաղ օվկիանոսում ու կհավաքի պլաստիկ աղբը (լուսանկարներ)