Telegram-ն արգելափակել է ռուսաստանցի իրավապահ մարմինների աշխատակիցների անձնական տվյալները տարածած ալիքները

04:31 • 06.02.21

Telegram-ն արգելափակել է այն ալիքները, որոնք Ռուսաստանում տեղի ունեցած չարտոնված գործողություններից հետո հրապարակել են ռուսաստանցիների, այդ թվում ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների անձնական տվյալները: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով մեսենջերի ստեղծող Պավել Դուրովին:

Ըստ նրա՝ վերջին շաբաթների ընթացքում Telegram-ն արգելափակել է մի քանի ալիքներ, որոնք չարտոնված գործողությունների մասնակիցների հեռախոսահամարներով և հասցեներով հաղորդագրություններ էին տեղադրում:

«Դրան զուգահեռ հայտնվեցին ալիքներ, որտեղ հրապարակվում էին դատավորների, դատախազների, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների տան հասցեներն ու հեռախոսահամարները»,- Telegram-ում գրել է Դուրովը:

Նա նշել է, որ նման բնույթի հրապարակումների մեկնաբանություններում հնչել են նաև բռնության կոչեր: Դուրովի խոսքով ՝ նման գործողությունները հակասում են մեսենջերի կանոններին, ինչով պայմանավորված որոշում է կայացվել արգելափակել «խնդրահարույց ալիքները»:

Telegram-ն արգելափակել է ռուսաստանցի իրավապահ մարմինների աշխատակիցների անձնական տվյալները տարածած ալիքները