Genesis-ը կներկայացնի Mercedes-Benz GLE Coupe-ի և BMW X6-ի մրցակից մոդելը (լուսանկարներ)

17:21 • 07.02.21

Հարավկորեական Genesis ընկերությունը մտադիր է ընդլայնել քրոսովերների շարքը համալրել նոր մոդելով, որը կստանա GV80 Coupe անվանումը և կկառուցվի GV80 մոդելի հիման վրա:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, GV80 Coupe մոդելն արդեն գտնվում է մշակման փուլում և հուլիսին փորձարկումներ պետք է անցնի փողոցային երթևեկության պայմաններում:

Ենթադրվում է, որ ավտոմեքենան իրենից ներկայացնելու է GV80 մոդելի կուպեաձև տարբերակը և հավանաբար նախնական մոդելից կտարբերվի միայն թափքի հետնամասով, որը կներկայանա տանիքի առավել հարթ գծով: Ուժային համակարգն անփոփոխ կմնա:

նորագույն մոդելը դառնալու է գերմանական «համադասարանցիների»՝ Mercedes-Benz GLE Coupe-ի, Audi Q8-ի և BMW X6-ի մրցակիցը:

 

 

GV80

 

GV80 Coupe

 

Genesis-ը կներկայացնի Mercedes-Benz GLE Coupe-ի և BMW X6-ի մրցակից մոդելը (լուսանկարներ)