WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի  

22:38 • 08.02.21

WhatsApp մեսենջերը նոր գործառույթ է փորձարկում տեսանյութերի բաժնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով WABetaInfo պորտալին, հոլովակների խմբագրման ժամանակ նշան կպատկերվի, որը սեղմելով օգտատերը տեսանյութը կուղարկի անջատված ձայնով:

Գործառույթը դեռևս հասանելի է միայն բետա-տարբերակով՝ 2.21.3.13 թարմացմամբ, որը փորձարկման փուլում է գտնվում:

Պորտալում նշվում է նաև, որ նոր թարմացված տարբերակով մեսենջերում կհավելեն անիմացիոն սթիքերների ևս մեկ հավաքածու, ինչպես նաև կբարելավեն ծանուցման գործառույցը խմբակային չատում:

WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի