Բրիտանուհին երկու անգամ հղիացել է 3 շաբաթվա տարբերությամբ և երկվորյալների լույս աշխարհ բերել

23:53 • 08.02.21

Մեծ Բրիտանիայում արտասովոր դեպք է արձանագրվել. կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել, որոնք բեղմնավորվել էին 3 շաբաթվա տարբերությամբ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 39-ամյա Ռեբեկա Ռոբերթսը հղիացել է, երբ արդեն արգանդում ձևավորվել էր որդու սաղմը: Վերջինս ապշել է իմանալով, որ երկվորյակների է սպասում, թեև նախորդ երկու հետազոտությունները ցույց չէին տվել երկրորդ պտուղը:

Երեխաները լույս աշխարհ են եկել հղիության 33 շաբաթում: Դա տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: Բրիտանուհուն հարկադրված կեսարյան հատում են արել` երեխաներից մեկի պորտալարի հետ առաջացած խնդրի պատճառով:  

Փոքրիկները տարբերվում են ինչպես հասակով, այնպես էլ քաշով. Նոյ անունը ստացած տղան ծնվելիս 2 կգ էր կշռում, իսկ աղջիկը՝ Ռոզալին՝ ընդամենը 1,2 կգ:

Բժիշկների խոսքով՝ բրիտանուհու ձվարաններում ևս մեկ ձվաբջիջ է ձևավորվել, երբ նա արդեն հղի է եղել տղայով: Մասնագետների կարծիքով՝ կրկնակի հղիության պատճառ կարող էին դառնալ անպտղության բուժման համար կիրառվող դեղահաբերը:

Նշվում է, որ ողջ աշխարհում ընդամենը մոտ 10 նման դեպք է գրանցվել:

Բրիտանուհին երկու անգամ հղիացել է 3 շաբաթվա տարբերությամբ և երկվորյալների լույս աշխարհ բերել