Բրիտանական ընկերությունը ստեղծել է նոութբուք` 7 բացվող-փակվող էկրանով (լուսանկարներ)
Շուտով վաճառքի կհանվի աշխարհում առաջին 7 էկրան ունեցող The Expanscape Aurora 7 նոութբուքը: Այս մասին գրում է odditycentral.com-ը, նշելով՝ շարժական համակարգիչն ուղղակի երազանք է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մարդկանց համար:
Բազմէկրան համակարգչի գինը դեռևս պարզ չէ: Այն նախագծող ընկերությունը, որը տեղակայված է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում, նշում է՝ սարքավորումը դեռևս ամբողջովին պատրաստ չէ կոմերցին արտադրության համար, սակայն իրենք աշխատում են այդ ուղղությամբ:
Նշենք՝ համակարգիչն օժտված է ահռելի հզորությամբ: Ի թիվս մի շարք այլ գործառույթների՝ այն հնարավորություն է տալիս դիտել և պատրաստել տեսանյութեր 4K ձևաչափով:
Առանց հոսանքի միացման՝ շարժական համակարգչի մարտկոցը թույլ կտա բոլոր գործառույթներից օգտվել 2 ժամ 20 րոպե շարունակ:
Սարքը կշռում է մոտ 12 կգ: 












