Ժիրինովսկին առաջարկել է Նոբելյան մրցանակի առաջադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի հեղինակներին
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի առաջադրել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի հեղինակներին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
««Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծումը դարակազմիկ իրադարձություն է: Առաջարկում եմ հունիսի 12-ին Կրեմլում Պետական պարգև շնորհել պատվաստանյութի հեղինակներին, ինչպես նաև նրանց առաջադրել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի»,- գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:
Նշենք՝ պատվաստանյութը ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է, որը նախատեսված է միջմկանային ներարկման համար:
Создание вакцины Спутник V — эпохальное событие. Предлагаю наградить создателей вакцины Государственной премией 12 июня в Кремле. Также номинировать на Нобелевскую премию в области медицины.
— Владимир Жириновский (@Zhirinovskiy) February 7, 2021










