Հայկական ՌԷՊ միջոցները ստրատեգիական օբյեկտների պաշտպանության համար ռազմավարական դեր են խաղացել․ Հակոբ Արշակյան

16:10 • 09.02.21

Հայկական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները որոշ ստրատեգիական օբյեկտների պաշտպանության գործում լուրջ ռազմավարական դեր խաղացին և կարողացան պաշտպանությունը ապահովել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Տեղային հաջողությունները և խնդիրների լուծումները վերաբերվում են կարողությունների զարգացումներին և հնարավորությունների ինչ-որ ձևակերպմանը, դրանից հետո արդեն գալիս են համակերպման խնդիրները, օրինակ՝ ռադիոէլեկտրոնային պայքարի վերաբերյալ: Պայքարի միջոցների արտադրության ոլորտում խնդիրն այն է, որ այն համակարգերը, որոնց դեմ դրանք ստեղծվում են, ավելի առաջադեմ են, քան բուն պայքարի համակարգերը, որոնք ինչ-որ պահի կարող են անօգուտ լինել, ուստի կարեւոր է մտածել այլ լուծումների մասին»,-ասաց նա:

Ըստ նրա՝ սրա լուծումն  կարող է լինել արհեստական բանականության տարրերի օգտագործումը, որոնք օգտագործվում են հայկական արտադրության գրոհային անօդաչու թռչող սարքերում: Նա շեշտեց, որ դա թույլ է տալիս նույնականացնել օբյեկտները և հետադարձ կապի կարիք չկա, որը թշնամին նույնպես կարող է ճնշել:

 

Հայկական ՌԷՊ միջոցները ստրատեգիական օբյեկտների պաշտպանության համար ռազմավարական դեր են խաղացել․ Հակոբ Արշակյան