Ջենիֆեր Լոպեսի և Օուեն Ուիլսոնի մասնակցությամբ «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է (լուսանկարներ, տեսանյութ)

17:33 • 09.02.21

Կորոնավիրուսային համավարակի ֆոնին կինոթատրոնների փակ լինելու պատճառով հետաձգվել է  «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերան, հայտնում է Daily Mail -ը:

Universal Pictures ֆիլմարտադրող ընկերությունը հետաձգել է Ջենիֆեր Լոպեսի և Օուեն Ուիլսոնի մասնակցությամբ «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերան՝  2021 թվականի մայիսի 14-ից մինչև 2022 թվականի փետրվար: Ֆիլմի ցուցադրությունն ի սկզբանե նախատեսված էր 2021 թվականի փետրվարին, ինչը հետաձգվել էր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով:

Նախագիծը հիմնված է Բոբի Քրոսբիի համանուն վեպի վրա: Ըստ սցենարի, Լոպեսի մարմնավորած կերպարը պատրաստվում է ամուսնանալ իր փեասացուի հետ Madison Square Garden- ում տեղի ունեցող զանգվածային միջոցառման ժամանակ, և հավատարմության երդում տալուց մի քանի րոպե առաջ իմանում է, որ փեսացուն դավաճանում է իրեն: Նա  վարկյանների ընթացքում ամբոխի միջից ընտրում է մեկ այլ տղամարդու` որպես փեսացու:

Ֆիլմում նաև խաղում են Սարա Սիլվերմանը, Ջոն Բրեդլին, Քլոե Քոլմանը և այլոք: Ֆիլմում հնչում են երգեր Ջենիֆեր Լոպեսի և փեսացույի կերպարը մարմնավորող Մալումայի կատարմամբ:

Pushed: Universal Pictures has pushed Marry Me, starring Jennifer Lopez and Owen Wilson, from its most recent date of May 14, 2021 to February 11, 2022, via The Hollywood Reporter
Spotted: Lopez and Wilson were both spotted frequently filming the rom-com in New York City between October and November in 2019
Producer: Lopez also produces alongside her Nuyorican Productions partner Elaine Goldsmith-Thomas and Rogers
New roles: Wilson's new film Bliss just debuted on Amazon Prime over the weekend, and he'll next be seen in Wes Anderson's The French Dispatch and the Marvel TV series Loki


Ջենիֆեր Լոպեսի և Օուեն Ուիլսոնի մասնակցությամբ «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է (լուսանկարներ, տեսանյութ)