Մարսի վրա սառույցի զգալի պաշարներ կան. գիտնականներ (լուսանկար)
SWIM նախագծի շրջանակներում գիտնականները հրապարակել են Մարսի հյուսիսային կիսագնդի սառցե ռեսուրսների մանրամասն քարտեզը, որը ցույց է տալիս միջին լայնություններում ջրի սառույցի բաշխման տարածքները: Այս վայրում նախատեսվում է տեղադրել Մարսի կայան՝ մարդկանց մշտական բնակության համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Astronomy ամսագրում:
Գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ համատեղել են NASA–ի մի քանի ապարատներից ստացված տվյալները և մշակել դրանք՝ օգտագործելով հատուկ այս նախագծի համար ստեղծված մի ալգորիթմ, որը հնարավորություն է տվել քանակապես գնահատել Մարսի մակերևույթի տարբեր շրջաններում ստորգետնյա սառույցի առաջացման հավանականությունը:
Նշվում է, որ սառույցը կարևոր ռեսուրս է, որը պահանջվում է Մարսի ապագա կայանի շահագործման շատ ասպեկտների համար: Բացի այդ, ջրային սառույցը կարող է օգտագործվել դեպի Երկիր հետադարձ ուղևորության նպատակով վառելիք ստանալու համար:
«Վերցնել ամբողջ վառելիքը, որն անհրաժեշտ է դեպի Մարս և հետթռիչքի համար, սկզբունքորեն անհնար է: Հետևաբար, մարսյան առաքելության գրեթե յուրաքանչյուր նախագիծ ուսումնասիրում է տեղական ռեսուրսների օգտագործումը որպես վառելիք»,-ասել է գիտնական Գարեթ Մորգանը:











