Ռուս գիտնականները մտադիր են հայտնաբերել Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրեր
Հավանական է, որ Մոսկվայի մարզի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի մասնագետները 2022 թվականից սկսեն Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր գերծանր տարրերի սինթեզավորման աշխատանքները:
Այս մասին այսօր հայտարարել է ինստիտուտի տնօրեն, գիտնական Գրիգորի Տրուբնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք 2021-ը կնվիրենք 114-րդ, 115-րդ և 118-րդ տարրերի հատկությունների ուսումնասիրությանը, որպեսզի հաջորդ տարի փորձենք հայտնաբերել նոր 119-րդ, 120-րդ և 121-րդ տարրերը»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Տրուբնիկովը:










