Տանզանիայում առեղծվածային վարակիչ հիվանդության պատճառով մարդիկ արյուն են փսխում և մի քանի ժամ անց մահանում․ գրանցվել է մահվան 15 դեպք. Mirror

10:20 • 09.02.21

Տանզանիայի Հարավային Մբեյի շրջանում առեղծվածային վարակիչ հիվանդություն է ի հայտ եկել, որով վարակվածները մահանում են արյան փսխումից հետո մի քանի ժամվա ընթացքում, գրում է Mirror-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ շրջանում այդ վարակը արդեն 15 մարդու կայնք է խլել, ևս տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։ Բժիշկների հաղորդամբ՝ վարակակիրների մեծամասնությունը տղամարդիկ են։

Տանզանիայի առողջապահության նախարարությունը բացառել է վարակի համատարած բռնկումը՝ նշելով, որ առեղծվածային հիվադության պատճառը բացահայտելու համար իրականցվում է համաճարակաբանական հետաքննություն։

Նրանք նաև նշել են, որ նմանատիպ ախտանշաններով վարակ է տարածվել նաև 2018 թվականին։

A health worker puts on his personal protective equipment (PPE) before entering the red zone of a MSFAgricultural landscape near Mbeya, Tanzania

Տանզանիայում առեղծվածային վարակիչ հիվանդության պատճառով մարդիկ արյուն են փսխում և մի քանի ժամ անց մահանում․ գրանցվել է մահվան 15 դեպք. Mirror