TIGER․ Hyundai-ն «քայլող» մեքենա կստեղծի (լուսանկարներ, տեսանյութ)
Hyundai ընկերությունը որոշել է զարգացնել «քայլող» մեքենայի գաղափարը, որն առաջին անգամ ներկայացրել էր 2019-ին՝ ցուցադրելով TIGER կոնցեպտը, գրում է The Verge-ը։
Ընկերության խոսքով՝ այն ունիվերսալ տրանսպորտային միջոց է, որը կարող է օգնել որոնողափրկարարական աշխատանքներում, գիտական հետազոտություններում, ռազմական, հետախուզական և տիեզերական առաքելություններում, ինչպես նաև տարերային աղետի կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ պարենի կամ դեղորայքի առաքում իրականացնել։
TIGER-ը (Transforming Intelligent Ground Excursion Robo) լիովին ինքնավար է, ուստի ուղևորների համար նախատեսված տեղեր չկան: Առօրյայում այն կօգտագործի անիվներ, բայց խոչընդոտների հանդիպելիս՝ անիվների փոխարեն գործի կդնի «ոտքերը, որոնք մեքենային թույլ կտան նմանակել ինչպես կաթնասունների, այնպես էլ սողունների քայլվածքը»։
Hyundai-ի ներկայացուցիչները հայտնել են, որ TIGER-ի վերջնական տարբերակը կարող է հաղթահարել ամենաանանցանելի ճանապարհները և նույնիսկ անցնել պատերի վրայով: Ըստ մտահղացման՝ այն կարելի է անօդաչու թռչող սարքի օգնությամբ աղետի գոտի իջեցնել՝ դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման համար, ինչպես նաև օգտագործել Լուսնի և Մարսի վրա:
Առաջին նախատիպերի փորձարկումները նախատեսվում են 2023 կամ 2024 թվականին, իսկ զանգածային արտադրությունը կսկսվի մոտ հինգ տարի անց:












