Կորոնավիրուսով վարակման մեկշաբաթյա ցուցանիշը ողջ աշխարհում նվազել է 17 %-ով. ԱՀԿ  

18:30 • 10.02.21

Ողջ աշխարհում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 4-րդ շաբաթն անընդմեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում ևս նվազել է երկրորդ շաբաթն անընդմեջ: Վերջին շաբաթում արձանագրված մահվան դեպքերը կազմել են 88 000, որը 10 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ շաբաթվա տվյալը:

Վերջին մեկ շաբաթում ողջ աշխարհում արձանագրվել է «Քովիդ19»-ով վարակման ավելի քան 3,1 մլն դեպք, որը 17 տոկոսով ավելի քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից, ինչպես նաև ամենացածրը 2020 թվականի հոկտեմբերից ի վեր:

Վարակման ցուցանիշի նվազման ամենամեծ ցուցանիշն (22%) արձանագրվել է Աֆրիկայի տարածաշրջանում, մինչդեռ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում նվազման ցուցանիշը կազմել է 2 %:

Ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 107 մլն դեպք, որից ավելի քան 2,3 մլն-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսով վարակման մեկշաբաթյա ցուցանիշը ողջ աշխարհում նվազել է 17 %-ով. ԱՀԿ