Էրդողանը ցանկանում է, որ երկրի` տիեզերք ուղարկվելիք առաջին քաղաքացին կին լինի

14:26 • 10.02.21

Թուրքիայի տիեզերական գործակալությունը մշակել է ծրագիր, որը երկիրը կբերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի, հնարավորություններ կբացի տիեզերական տնտեսության ոլորտում:

Այս մասին չորեքշաբթի Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը:

Արդյունաբերության նախարարության ղեկավարի խոսքով՝ տիեզերական ծրագրի իրականացումը կախված է ոչ միայն մարդկային կապիտալից և հստակ երկրի ֆինանսական հնարավորություններից: Կարևոր է քաղաքական աջակցությունը, ինչը պարզեցնում է շատ հարցերի լուծումը, ընդգծել է Վարանքը:

Արդյունաբերության նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է կողմ արտահայտվել նրան, որ Թուրքիայի առաջին քաղաքացին տիեզերքում կին լինի:

«Մենք այս առաքելության համար ուղեծիր կուղարկենք երկրի ամենահարմար բնակչին»,-ասել է նախարարը:

Թուրքիան նախատեսում է 2023 թվականի վերջին տիեզերք արձակել սեփական արտադրության հիբրիդային հրթիռը, որը կոշտ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 10 կետից բաղկացած ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողությանը:

Էրդողանը ցանկանում է, որ երկրի` տիեզերք ուղարկվելիք առաջին քաղաքացին կին լինի