«Կորոնավիրուսի` Քենթում հայտնաբերված նոր շտամը կարող է ամենատարածվածը դառնալ աշխարհում». բրիտանացի գիտնական
Քենթում հայտնաբերված կորոնավիրուսային նոր շտամը կարող է ամենատարածվածը դառնալ աշխարհում, հայտնում է BBC -ն:
Բրիտանացի պրոֆեսոր Շերոն Փիքոքը BBC's Newscast podcast-ի եթերում ասել է, որ նոր տարբերակը «գրոհել է երկիրը» և «ամենայն հավանականությամբ, այն կգրոհի աշխարհը»:
Քենթի շտամն արդեն հայտնաբերվել է ավելի քան 50 երկրում: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին Անգլիայի հարավ-արևելքում և հաջորդ ամիսների ընթացքում դրա արագ տարածման հետևանքով հունվարին Մեծ Բրիտանիայի տարածքում արգելափակման նոր կանոններ են ներդրվել:
Covid-19 Genomics UK consortium-ի տնօրեն Շերոն Փիքոքը ասել է. «Երբ մենք հաղթահարենք այն կամ այն ինքն իրեն մուտացիայի ենթարկվի, մենք կարող ենք դադարեցնել դրա համար անհանգստանալը: Սակայն ապագային նայելով, ես կարծում եմ, որ սա դեռ 10 տարի կտևի»:
Պատվաստանյութերի ներկայիս տարբերակները մշակվել են կորոնավիրուսի ավելի վաղ տարբերակների հիման վրա, սական գիտնականները կարծում են, որ դրանք դեռևս արդյունավետ կլինեն նորերի դեմ: Պրոֆեսոր Փիքոքը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում օգտագործման համար հաստատված պատվաստանյութերը արդյունավետ են երկրում առկա առկա տարբերակների դեմ:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության տարաշքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր շտամ, որն արագորեն տարածվում է Մեծ Բրիտանիայում:










