Մարսյան և լուսնային քարեր․ Christie's-ը երկնաքարերի բեկորների հավաքածու է աճուրդի հանել (լուսանկարներ)

16:11 • 11.02.21

Christie's աճուրդի տունն առցանց վաճառքի է հանել քարերի հավաքածու, այդ թվում՝ Լուսնից և Մարսից, ինչպես նաև երկնաքարերի բեկորներ և թանկարժեք ակներ պարունակող այլ քարեր, հաղորդում է CNN-ը։

Երկնաքարը պինդ մարմին է, որը շարժվում է միջմոլորակային տարածության մեջ․ մթնոլորտով անցնելիս երկնաքարը հաճախ մասնատվում է տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մանր բեկորների, և Երկրի վրա ընկնում երկնաքարային կամ ասուպային անձրևի` աստղաթափի տեսքով։

Չնայած դրանցից մի քանիսը պահվում են թանգարաններում, 75-ն այս ամիս Deep Impact: Marsian, Lunar and Other Rare Meteorites խորագրով աճուրդի շրջանակներում վաճառքի են հանվել։

Հավաքածուի մեջ կա մի երկնաքար, որը բաղկացած է 7 միլիարդ տարվա աստղափոշուց: Ավելի քան 7 կգ քաշով քարը գնահատվում է 50 000-80 000 դոլար։

Վաճառքի է հանվել նաև «մարսյան քարը», որը գնահատվում է 30 000-50 000 դոլար, ինչպես նաև Սինցզյան շրջանից բերված թանկարժեք ակներ պարունակող քարը, որը գնահատվում է 3500-4500 դոլար։ Ես մեկ կլոր, տարբերակիչ և տարամետ գծերով երկնաքարը գնահատվում է 18 հազար դոլար։

The auction includes this specimen, containing gemstones, estimated at $3,500 - $4,500, from Xinjiang. Also up for sale is a sphere fashioned from the meteoritic core of a shattered Swedish asteroid. A gibeon meteorite, on sale for an estimated $15,000 - $25,000

Մարսյան և լուսնային քարեր․ Christie's-ը երկնաքարերի բեկորների հավաքածու է աճուրդի հանել (լուսանկարներ)