Ջեյսոն Մոմոային առաջարկվել է նկարահանվել Սոնիկի մասին նոր ֆիլմում (լուսանկարներ)

11:39 • 11.02.21

«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղ Ջեյսոն Մոմոան 2020 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերից մեկի՝ «Սոնիկ ոզնի»-ի սիքվելում նոր կերպարի՝ Նաքլզի դերում հանդես գալու առաջարկ է ստացել, հաղորդում է Hypebeast-ը:

Paramount Pictures ստուդիան դերասանին պաշտոնապես առաջարկել է այդ դերը, և այժմ ամեն ինչ կախված է Մոմոայի որոշումից։ Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանը հայտարարել էր, որ առայժմ կարդում է սցենարը և մտածում է պատասխանի մասին։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Նաքլզին հնչյունավորելու համար ֆիլմի ստեղծողները նաև դիտարկում են դերասաններ Քրիս Ռոքին կամ Սեմյուել Ջեքսոնին։

Ինչ վերաբերում է Սոնիկի կերպարին, ապա նրան կրկին կհնչյունավորի Բեն Շվարցը։

Հայտնի է, որ Նաքլզը ֆիլմում կլինի գլխավոր հերոսներից մեկը։ Սոնիկի մասին պատմող ֆիլմի շարունակությունը կինոսերների դատին կհանձնվի 2022 թվականի ապրիլի սկզբին։

Image result for Sonic in the MoviesImage result for Sonic in the MoviesImage result for Sonic in the Movies

Ջեյսոն Մոմոային առաջարկվել է նկարահանվել Սոնիկի մասին նոր ֆիլմում (լուսանկարներ)