Կորոնավիրուսի հետևանքով տարեց իտալուհու մատները սևացել են․ բժիշկները ստիպված են եղել անդամահատել դրանք (լուսանկարներ)

11:09 • 12.02.21

Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության եվրոպական ամսագրում գիտնականներ պատմել են աշխարհում կորոնավիրուսի համավարակի ժամանակ արձանագրված ամենաարտասովոր և միևնույն ժամանակ զարհուրելի դեպի մասին․ խոսքը 86-ամյա իտալուհու մասին է, որի ձեռքի մատները Covid-19-ի հետևանքով սևացել են, գրում է Mirror-ը։

Ինչպես գրում է գիտական ամսագիրը, «տարեց իտալուհու աջ ձեռքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ մատներում կորոնավիրուսի հետևանքով առաջացել է փտախտ․ մատներն անդամահատվել են»։

Նշվում է, որ բացի փտախտից, իտալուհին վարակի այլ ախտանշաններ չի դրսևորել։ Գիտնականների խոսքով՝ դա նախադեպ է, որը պետք է ուսումնասիրել։ Նրանք նաև կնոջ հիվանդությունը բնութագրել են կորոնավիրուսի «ծանր դրսևորում»:

Գիտնականները տեղի ունեցածը բացատրում են այն հանգամանքով, որ վարակի հետևանքով արյան կուտակումները փակել են դեպի մատներ արյան մատակարարումը:

She had severe dry gangreneImage result for woman has three fingers amputated after they turned black from virus

Կորոնավիրուսի հետևանքով տարեց իտալուհու մատները սևացել են․ բժիշկները ստիպված են եղել անդամահատել դրանք (լուսանկարներ)