Disney+ ալիքի բաժանորդների թիվը նոր նախագծերի շնորհիվ 95 միլիոնի է հասել (լուսանկարներ, տեսանյութեր)

11:15 • 12.02.21

Վերջին երեք ամիսների ընթացքում Disney+ ալիքի բաժանորդներիի թիվը հասել է 94.9 միլիոնի՝ The Mandalorian և Soul նախագծերի նոր եթերաշրջանների շնորհիվ, հայտնում է Hollywood Reporter -ը:

Միայն դեկտեմբերի ընթացքում հոսքային ծառայության բաժանորդների թիվն ավելացրել է 8.1 միլիոնով: 

Disney+ ալիքը ներկայացվել է 2019 թվականի նոյեմբերին, սակայն, չնայած բաժանորդների հոսքի ավելացմանը, ֆինանսական հոսքը կորուստներ է գրացել և դա, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև այս տարի:

Կանխատեսվում է, որ Disney+-ի ֆինանսական կորուստներն այս տարի կհասնեն առավելագույնի, և ծառայությունը շահութաբեր կդառնա միայն 2024-ին:

Image result for 'Soul'
Image result for 'Soul'
Image result for 'The Mandalorian,'
Image result for 'The Mandalorian,'

Disney+ ալիքի բաժանորդների թիվը նոր նախագծերի շնորհիվ 95 միլիոնի է հասել (լուսանկարներ, տեսանյութեր)