HBO-ն «ռոքնռոլի թագուհի» Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի

16:47 • 12.02.21

HBO սթրիմինգային ծառայությունն ամերիկացի լեգենդար երգչուհի Թինա Թըրների մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանել, հաղորդում է Pitchfork-ը:

HBO Max-ում «Թինա» վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է մարտի 27-ին: Նախագծի ռեժիսորներն են Դեն Լինդսին և Թ. Ջ. Մարտինը։

Ֆիլմը պատմում է երգչուհու ստեղծագործական ուղու մեկնարկի և 80-ական թվականներին նրա համաշխարհային փառքի մասին:

Ֆիլմում տեղ են գտել նաև երգչուհու հետ հարցազրույցի դրվագներ և արխիվային կադրեր։

Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է «ռոքնռոլի թագուհի» անունը։ Նա համարվում է ռոքնռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին։

HBO-ն «ռոքնռոլի թագուհի» Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի