Բելառուսը հավանություն է տվել «Սպուտնիկ V»-ի կիրառմանը 60-ից բարձր տարիքի անձանց համար
Բելառուսի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառմանը 60 տարեկանից բարձր անձանց համար:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
««Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հաստատվել է Բելառուսի առողջապահության նախարարության կողմից՝ 60-ից բարձր տարիքային խմբի մարդկանց համար»,- ասված է նախարարության կայքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:
Նշենք՝ առաջնահերթության կարգով դաշնությունում պատվաստվել են բուժաշխատողները:










