Հունաստանը վերականգնում է Օլիմպիական Զևսի տաճարը (լուսանկարներ)

15:19 • 12.02.21

Այս շաբաթվա սկզբին Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին այցելել է Օլիմպիական Զևսի տաճար, որտեղ այժմ վերականգնման լուրջ աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Greek City Times-ը:

Նախարարին ուղեկցել են մշակույթի հարցերով գլխավոր քարտուղար Ջորջ Դիդասկալուն, ինչպես նաև մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնատար անձինք:

«Նախագիծը լի է բազմաթիվ դժվարություններով և խնդիրներով, որոնք շատ դեպքերում ի հայտ են գալիս աշխատանքների ընթացքում: Նախարարության իրավասու ծառայությունները բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի նախագիծն իրականացվի և ավարտվի նախատեսված ժամանակետներում», - նշել է Մենդոնին:

Տաճարը Հունաստանի խորհրդանիշերից մեկն է: Այն գտնվում է Ակրոպոլիսից մոտավորապես 500 մ հարավ-արևելք և Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակից մոտ 700 մ հարավ:

Հին ժամանակներում այն հայտնի էր որպես Հունաստանի ամենամեծ տաճարը:

Restoration of the Temple of Olympian Zeus in AthensRestoration of the Temple of Olympian Zeus in AthensRestoration of the Temple of Olympian Zeus in Athens

Հունաստանը վերականգնում է Օլիմպիական Զևսի տաճարը (լուսանկարներ)