Գիտնականները պարզել են արկտիկական սառույցների հալչելու կարևոր պատճառներից մեկը

16:15 • 12.02.21

CLOUD միջազգային կլիմայական նախագծի գիտնականները պարզել են, որ արկտիկական սառույցների արագ հալչելու պատճառներից մեկը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրա յոդ պարունակող ամպերի առաջացումն է: 

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ դրանց գոյացման պատճառը ծովի ջրից անջատված յոդի մասնիկներ են:

Նշվում է՝ այս «բաղադրությամբ» ամպերը, որոնք սահում են Արկտիկայի և Անտարկտիդայի վրայով,  նպաստում են այդ շրջանների տաքացման գործընթացին՝ այդպիսով արգելափակելով Երկրի մակերևույթից ալիքային ջերմության հեռացումը:

Գիտնականները մանրամասնում են՝ Երկրի մթնոլորտում բոլոր ամպերը ձևավորվում են աէրոզոլներից (օդային միջավայրում գտնվող հեղուկ մասնիկներից բաղկացած դիսպերսիոն համակարգ,-խմբ.), որոնք առաջանում են, երբ ջրի գոլորշին միաձուլվում է օդային մասնիկների հետ:

«Ամպերի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունի այն, թե ինչից են բաղկացած աէրոզոլի մասնիկները՝ փոշուց, աղի բյուրեղներից, բույսերի կողմից թողարկված մոլեկուլներից, թե՞ մարդկային գործունեության հետևանքով անջատված նյութերից, ինչպիսին է, օրինակ, մուրը»,- բացարտրում են նրանք:

Հիշեցնենք՝ 21 հետազոտական ընկերություն ընդգրկող CLOUD համընկերության հետազոտողոները ուսումնասիրում են, թե ինչպես են աէրոզոլի նոր մասնիկները առաջանում գազերից և շարունակում շատանալ մթնոլորտում:

Գիտնականների հետազոտությունները պարզել են, որ ի թիվս ծծմբային միացությունների և աղի բյուրեղների՝ յոդի միացությունները կարևոր դեր են խաղում մթնոլորտային աէրոզոլների ձևավորման գործում:

 

Գիտնականները պարզել են արկտիկական սառույցների հալչելու կարևոր պատճառներից մեկը