Գիտնականները հաջորդ «կովիդանման» համավարակը կանխելու նպատակով պատվաստում են կապիկներին (լուսանկարներ)

12:01 • 12.02.21

Մի շարք գիտնականներ մտահոգված են դեղին տենդի նոր բռնկմամբ, որը հանգեցնում է վարակակիրների ավելի մեծ տոկոսի մահվանը, քան Covid-19-ը, գրում է Mirror-ը։

Բրազիլիայում հիվանդության դեպքերի թվի աճի ֆոնին գիտնականները մտավախություն ունեն, որ մահացու բռնկումը կարող է անխուսափելի լինել:

Դա կանխելու համար գիտնականներն այժմ ջունգլիներ են գնում՝  ոսկեուս տամարին կապիկներին պատվաստելու համար։

«Եթե պատվաստենք կապիկներին, հիվանդությունը մարդկանց շրջանում ավելի քիչ կտարածվի»,- ասել է բրազիլացի կենսաբան Կառլոս Ռամոն Ռուիս-Միրանդան։

Ամեն տարի 30 000 մարդ է մահանում այս վիրուսից, որը կապիկներից մարդկանց է փոխանցվում մոծակների միջոցով։

Golden lion tamarins in the wild in BrazilA monkey being captured in BrazilA monkey being injected with a yellow fever vaccination

Գիտնականները հաջորդ «կովիդանման» համավարակը կանխելու նպատակով պատվաստում են կապիկներին (լուսանկարներ)