Մեկ աչք, երկու լեզու. Ֆիլիպիններում «կիկլոպ» շան ձագ է ծնվել (լուսանկար, տեսանյութ)
Ֆիլիպինների Ակլան շրջանում լույս աշխարհ է եկել մուտացիայի ենթարկված շան ձագ` մեկ աչքով, երկու լեզվով և առանց քթի, գրում է Daily Star-ը:
Նշվում է, որ այս մասին պատմել է շան տերը, որի խոսքով` իր շունը երկու քոթոթ է ունեցել, մեկը` նորմալ, մյուսը` մուտացիաներով:
«Կիկլոպ» քոթոթն անմիջապես տարվել է անասնաբույժի մոտ, սակայն քթի բացակայության պատճառով նա չի կարողացել նորմալ շնչել և ծնվելուց մի քանի ժամ անց սատկել է:
Չի բացառվում, որ մուտացիան կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ շունը հղի ժամանակ ինչ-որ թունավոր բան է կերել կամ էլ նրանով, որ ձագերին ծննդաբերել է կլիմաքսի ժամանակահատվածում:










