Եգիպտոսում հայտնաբերել են աշխարհի գարեջրի ենթադրաբար ամենահին գործարանը

18:30 • 14.02.21

Հնագետների եգիպտաամերիկյան համատեղ խումբը Եգիպտոսի Սոհագ նահանգում հայտնաբերել է գարեջրի ենթադրաբար աշխարհի ամենահին գործարանը: Այս մասին ասվում է Եգիպտոսի հնությունների եւ զբոսաշրջության հարցերով նախարարության հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախարարության հայտարարության համաձայն, Նյու Յորքի համալսարանի դոկտոր Մեթյու Ադամսի և Պրինսթոնի համալսարանի դոկտոր Դեբորա Վիշակի ղեկավարած հնագիտական թիմը գտել է գարեջրագործարանը Աբիդոս հին քաղաքի հյուսիսում:

Ըստ Եգիպտոսի հին հուշարձանների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի, հայտնաբերված գարեջրագործարանը հավանաբար ստեղծվել է մոտ 5 000 տարի առաջ ղեկավարած փարավոն Նարմերի օրոք:

Նա ընդգծել է, որ գարեջրի գործարանը բաղկացած է 8 խոշոր հատվածից՝ 20 մետր երկարությամբ և 2,5 մետր լայնությամբ, յուրաքանչյուրը պարունակում է մոտ 40 կավե աման, որոնք օգտագործվել են ջրի և հացահատիկի տաքացման համար:

Ըստ Ադամսի` գործարանը կարող էր միաժամանակ արտադրել մոտ 22,4 լիտր գարեջուր: Նա կարծում է, որ այն կառուցվել է այս վայրում`ապահովելու ծեսերի կատարումը, որոնք տեղի են ունեցել Հին Եգիպտոսի առաջին կառավարիչների գերեզմանատների ներսում:

Եգիպտոսում հայտնաբերել են աշխարհի գարեջրի ենթադրաբար ամենահին գործարանը