«Կլիմայի փոփոխության խնդրի համեմատ Covid-ի խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է»․ Բիլ Գեյթս

11:43 • 15.02.21

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր նոր՝ «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում հայտնում է, որ կլիմայի փոփոխության խնդրի լուծումը կլինի «մարդկության իրագործած  ամենահրաշալի բանը», փոխացում է BBC-ն։

Գեյթսը խնդրի կարևորությունն ու լրջությունն ընդգծելու համար նշել է, որ «կլիմայի փոփոխության խնդրի համեմատ Covid-ի խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է»։

«Մի՛ թերագնահատեք խնդրի մասշտաբները»,-իր նոր գրքում հորդորում է Գեյթսը՝ կոչ անելով առաջիկա 30 տարիներին անել առավելագույնը՝ կլիմայական աղետից խուսափելու համար։

«Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում ամերիկացի միլիարդատերը նաև խոսել է ջերմոցային գազերի արտանետումների` տարեց տարի աճող ծավալների մասին։

Նրա խոսքով՝  կլիմայական փոփոխության դեմ պայքարի հարցում մարդկությանը կարող են օգնել տեխնոլոգիաները։

 

«Կլիմայի փոփոխության խնդրի համեմատ Covid-ի խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է»․ Բիլ Գեյթս