«Կարող եմ տուն մաքրել կամ սնունդ առաքել». ռուս հայտնի դերասանուհին պատմել է համավարակի պատճառով ֆինանսական դժվարություններ կրելու մասին

11:32 • 15.02.21

ՌԴ հայտնի դերասանուհի Տատյանա Վասիլևան  НТВ հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Դու չես հավատա» հաղորդման շրջանակներում պատմել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված անմխիթար ֆինանսական  վիճակի մասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, դերասանուհին խոստովանել է, որ 10 ամիս մնացել է առանց աշխատանքի, քանի որ չեղարկվել են ներկայացումներն ու աշխատանքները կինոյի ասպարեզում: Վասիլևան հայտարարել է, որ մտածում է այլ աշխատանք գտնելու մասին, ինչպես օրինակ՝ տներում մաքրություն անելու կամ ուտելիք առաքելու:

Միևնույն ժամանակ դերասանուհին նշել է, որ սպասարկման ոլորտում բոլոր աշխատատեղերը զբաղված են: Վասիլևան հայտնել է նաև, որ ստիպված է պահել ոչ միայն իրեն, այլև իր հարազատներին: Դրա պատճառով առօրյա կարիքները հոգալու համար ծախսում է խնայողությունները, որոնք հավաքել էր բնակարան գնելու համար: Նրա խոսքով` իր կուտակած խնայողություներն արդեն սպառվում են:

 

«Կարող եմ տուն մաքրել կամ սնունդ առաքել». ռուս հայտնի դերասանուհին պատմել է համավարակի պատճառով ֆինանսական դժվարություններ կրելու մասին