ԱՀԿ-ի ներկայացուցիչները կորոնավիրուսի 13 շտամ են հաշվել Չինաստանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային փորձագիտական խմբի ղեկավար, կենդանաախտային վարակների և պարենային անվտանգության մասնագետ Փիթեր բեն Էմբարեքը պատմել Է 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված իրադրության շուրջ նոր եզրակացությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ Չինաստանը ԱՀԿ-ի փորձագետներին տրամադրել Է վարակման միայն 174 դեպքի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցվել են այդ ժամանակաշրջանում: Սակայն, նշել Է Էմբարեքը, հիվանդացածների իրական թիվն անհամեմատ ավելի բարձր Է, քանի որ օգնության են դիմել միայն ծանր հիվանդները: Ընդ որում՝ այսօրվա տվյալների համաձայն, այդպիսի հիվանդները կազմում են դեպքերի 15 տոկոսը, իսկ ամենից հաճախ COVID-19-ն ընթանում Է թեթև ձևով:
«Հիմք կա ենթադրելու, որ 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքում, որտեղ տեղի Է ունեցել կորոնավիրուսային վարակի առաջին բռնկումը, առնվազն հազար մարդ Է վարակվել COVID-19-ի 13 տարբեր շտամերով»,-հայտարարել Է Էմբարեքը CNN-ին տված հարցանզրույցում:
Նա նշել Է, որ վիրուսի առանձին տեսակներ սկսել են տարածվել տեղի շուկաներից, բայց մյուս մասը դրանց հետ առնչություն չի ունեցել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության՝ Չինաստանի Ուհան քաղաք այցելած փորձագետները քիչ հավանական են համարում SARS-CoV-2 կորոնավիրուսի լաբորատոր ծագումը, դրա հետ մեկտեղ բիոահաբեկչության վարկածը չի դիտարկվում:
Նրանք նաև զննել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը, այդ թվում՝ առավելագույնս մեկուսացված BSL-4 լաբորատորիան, որի հետ կապված են եղել իբր վիրուսի «արտահոսի» կամ պաթոգենի հնարավոր արհեստական ծագման մասին լուրերը, հիվանդանոցը, «Խուանան» ծովամթերքների շուկան: Անցյալ շաբաթ փորձագետներն ամփոփել են աշխատանքի արդյունքները, հայտարարելով, որ, հավանաբար, մարդու մոտ վիրուսը հայտնվել Է միջանկյալ տարածողից: ԱՀԿ-ի հանձնաժողովը պլանավորում Է շարունակել COVID-19-ի հարուցիչի առաջացման շուրջ հետաքննությունը՝ կենտրոնանալով դրա կենդանաախտական ծագման վարկածի վրա;










