Nissan-ը հերքել է Apple-ի ինքնակառավարվող մեքենայի նախագծմանը մասնակցելու վերաբերյալ լուրերը

11:33 • 15.02.21

Nissan ճապոնական ավտոարտադրող կորպորացիան հայտարարել է, որ բանակցություններ չի վարում Apple տեխնոլոգիական ընկերության հետ, գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ կորպորացիայի հայտարարությունն արվել է այն լուրերի ֆոնին, ըստ որոնց՝ վերջին ամիսներին Apple-ը դիմել է ճապոնական ընկերությանն իր ինքնակառավարվող մեքենայի նախագծի առնչությամբ: 

«Մենք Apple-ի հետ բանակցություններ չենք վարում: Այնուամենայնիվ, մեր ընկերությունը միշտ բաց է ուսումնասիրելու համագործակցության հեռանկարները՝ արդյունաբերության վերափոխումը արագացնելու համար», - ասել է Nissan-ի խոսնակը:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ ընկերությունները կարճ քննարկումներ են ունեցել, որոնք ձախողվել են Nissan-ի`Apple-ի ապրանքանիշի մեքենաների հավաքիչ դառնալու մտադրություն չունենալու պատճառով: 

Նշենք՝ Apple ընկերությունը նախատեսում է ստեղծել ինքնակառավարվող մեքենա, որը վաճառքի կհանվի 2024 թվականին: 

Nissan-ը հերքել է Apple-ի ինքնակառավարվող մեքենայի նախագծմանը մասնակցելու վերաբերյալ լուրերը