Մեծ Բրիտանիայում արձանագրված կորոնավիրուսի 2-րդ նոր շտամը հայտնաբերվել է ևս 9 երկրում
Կորոնավիրուսի ևս մեկ նոր շտամ (B1525), որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, գրանցվել է նաև այլ երկրներում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Էդինբուրգի համալսարանի մասնագետներին, վիրուսի տվյալ մուտացիան հայտնաբերվել է ևս 9 երկրում: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վիրուսի նոր տեսակով վարակման 33, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ-նում՝ 10, Ֆրանսիայում՝ 5, Գանայում՝ 4, Կանադայում՝ 3, Ավստրալիայում՝ 2, Հորդանանում՝ 2, Բելգիայում՝ 1, Իսպանիայում՝ 1 դեպք:
Ինչպես աղբյուրը նշում է, «Քովիդ-19»-ի նոր տեսակը «մուտացիաների տագնապային խումբ» է պարունակում: Մասնավորապես, հետազոտողներին անհանգստացնում է Е484К մուտացիան, որը առկա է նաև «բրազիլական» և «հարավաֆրիկյան» շտամերում, և մասնագետների կարծիքով՝ վիրուսն ավելի է դիմակայուն է դարձնում հակամարմինների նկատմամբ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նախորդ նոր շտամը հայտնաբերվել էր դեկտեմբերի կեսերին, որը, ըստ մասնագետների, ավելի արագ է տարածվում: Այդ տեսակը ևս արձանագրվել է մի շարք երկրներում:
Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 109 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 2.4 մլն-ը:










