Մահացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը  

15:07 • 17.02.21

Մահացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը, որը մասնակցել էր Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումներին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են Ռուսաստանի կինոգործիչների միության կինոօպերատորների գիլդիայից:

Ավետիս Զենյանը կյանքից հեռացել է 85 տարեկանում: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ նրան մահացած հայտնաբերել է կինը՝ Գալինան:

Զենյանը մասնակցել է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմաշարի բոլոր 4 մասերի նկարահանումներին, որն «Օսկարի» է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Զենյանը շատ է աշխատել հին խորհրդային ժապավենների («Ուրախ տղաներ», «Չապաև», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Գրոզնի») վերականգնման համար:

Մահացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը