Batman ֆիլմի արտադրական փուլը 3–րդ անգամ է հետաձգվել՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված (լուսանկարներ, տեսանյութ)

12:40 • 18.02.21

Batman ֆիլմի նկարահանումները ևս մեկ անգամ հետաձգվել են, հայտնում է Daily Mail–ը։

Ֆիլմի նկարահանումները հետաձգվել են 3–րդ անգամ` կրկին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Այս անգամ 10 օրով մեկուսացել են գլխավոր դերասան Ռոբերտ Փաթինսոնի փոխարինող կասկադյորն ու նրա մերձավոր շրջապատը։

Նախկինում հիմնական դերակատարը կորոնավիրուսային թեստի դրական արդյունք էր արձանագրել սեպտեմբերին, իսկ փոխարինող դերասանը նոյեմբերին, որոնց հետևանքով ֆիլմի արտադրական փուլն արդեն իսկ հետաձգվել էր։

Ըստ The Sun պարբերականի, անձնակազմը չէր կարող նկարահանել մարտական տեսարաններ Հերթֆորդշիրում գտնվող Warner Bros Studios-ում այն բանից հետո, երբ կասկադյորները երկրորդ անգամ են վարակվել կորոնավիրուսով:

Ավելի վաղ՝ 2020 թվականի մարտին, ֆիլմի նկարահանումները հետաձգվել էին 6 ամսով՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման հետևանքով։ Այնուհետև նկարահանումներն սկսվել են սեպտեմբերին և կրկին հետաձգվել Փաթինսոնի կորոնավիրուսային թեստի դրական արդյունքի հետևանքով։

Setback: The Batman 'has been hit by Covid-19 delays AGAIN as Robert Pattinson's stunt double tests positive for coronavirus', it was reported on Wednesday
Delays: The actor's stuntman and his bubble have to now isolate for ten days, making it the third time coronavirus has impacted production (pictured: a stuntman in October)
Gritty: Robert seen as Bruce Wayne's alterego in the film's trailer
Disastrous: The Batman has already been heavily delayed by the COVID-19 pandemic, filming was suspended in March last year (pictured: Stunt doubles on set in October)
Back to work: Filming eventually resumed and relocated to Liverpool, which itself sparked backlash from locals as the city had been placed into the highest tier of lockdown at the time

Batman ֆիլմի արտադրական փուլը 3–րդ անգամ է հետաձգվել՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված (լուսանկարներ, տեսանյութ)