Sia-ի՝ աուտիզմով հիվանդ երեխայի մասին ֆիլմը հայտնվել է քննադատությունների թիրախում . ավելի քան 85 000 մարդ դրա դեմ խնդրագիր է ստորագրել (լուսանկարներ)
Ավստրալացի երգչուհի Sia-ի (Սիա Ֆուրլեր) «Մյուզիք» (Music) ֆիլմի դեմ խնդրագրին միացել են տասնյակ հազարավոր մարդիկ։
Խնդրագիրը, որում մարդիկ պահանջում են երգչուհի Sia-ի՝ աուտիզմ ունեցող երեխայի մասին պատմող «Մյուզիք» (Music) ֆիլմը հանել «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգերից, հավաքել է ավելի քան 85 հազար ստորագրություն:
Փետրվարի սկզբին ֆիլմը ներկայացվել է հեղինակավոր կինոմրցանակի երկու անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ ժանրերում» և «Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ ժանրերում» (դերասանուհի Քեյթ Հադսոն)։
Խնդրագրի հեղինակները կարծում են, որ ֆիլմը «սխալ պատկերացում է տալիս աուտիզմ ունեցող մարդկանց մասին»:












