Յուրատեսակ անիմացիոն ռեկորդ. գիշերային երկինքն անօդաչուների օգնությամբ զարդարվել է Վան Գոգի հայտնի ստեղծագործություններով (տեսանյութ)

23:03 • 20.02.21

Չինաստանի Տյանցզին քաղաքի գիշերային երկինքը «զարդարվել է» Վինսենթ Վան Գոգի հայտնի ստեղծագործություններով, որոնք պատկերվել են 600 անօդաչուների օգնությամբ:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, միջոցառման հեղինակն անօդաչուների արտադրությամբ զբաղվող EFYI Group ընկերությունն է, որը նախապես «քարտեզագրել» է հարյուրավոր անօդաչուների տեղադիրքը, այնուհետև օդ բարձրացրել դրանք:

Մասնագետներին հաջողվել է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել՝ որպես անօդաչուներով կազմակերպված ամենաերկար անիմացիոն ներկայացում, որը տևել է 26 րոպե 19 վայրկյան:

Կազմակերպչի խոսքով՝ յուրատեսակ անիմացիոն ներկայացումը կոչված է պատմելու Վան Գոգի կյանքի պատմությունը: Անօդաչուների միջոցով երկինքը զարդարել են հոլանդացու հայտնի ստեղծագործություններից շատերը, որոնց թվում՝ «Աստղալից գիշերը», Վան Գոգի հայտնի ինքնանկարը՝ լայնեզր գլխարկով, «Ցորենի դաշտը», «Թթենին», «Արևածաղիկները», ընդհանուր առմամբ՝ 12 պատկեր:

 

 

Յուրատեսակ անիմացիոն ռեկորդ. գիշերային երկինքն անօդաչուների օգնությամբ զարդարվել է Վան Գոգի հայտնի ստեղծագործություններով (տեսանյութ)