«7 րոպե տևած սարսափին դիմակայելուց հետո Perseverance մարսագնացն այժմ հիանալի վիճակում է». ՆԱՍԱ

11:21 • 22.02.21

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտարարել է, որ Perseverance մարսագնացն այժմ «հիանալի վիճակում է»՝ Կարմիր մոլորակի մակերևույթին հաջողությամբ վայրէջք կատարելուց հետո, գրում է Daily Mail-ը:

Նշվում է՝ վայրէջքը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով երեկոյան ժամը 9-ից րոպեներ առաջ: 

2,2 միլիարդ դոլար արժողությամբ սարքը, որը մեծությամբ հավասար է մեքենայի, առաջ է շարժվել մոլորակի մակերևույթի վրա և հասել է 45 կմ լայնությամբ և 250 մետր խորությամբ խառնարանին, որը 3,5 միլիարդ տարի առաջ տեղակայված է եղել Մարսիական լճում:

Perseverance-ին, որը ստացել է Percy մականունը, հաջողվել է գոյատևել «յոթ րոպե տևած սարսափի»՝ շուրջ 1100°C ջերմաստիճանի պայմաններում, երբ այն Մարսի մթնոլորտ էր մտնում գրեթե 20 000 կմ/ժ արագությամբ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը 6 ամիս առաջ Երկիր մոլորակից մեկնարկելուց հետո վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին։

Մարսագնացը վայրէջք կատարելուց անմիջապես հետո Երկիր է ուղարկել Մարսի երևացող հատվածի լուսանկարները:

Սարքը մինչև մոլորակի մակերևույթին վայրէջք կատարելը շուրջ 300 միլիոն մղոն ճանապարհ է անցել:

Մարսագնացի առջև մի շարք առաջադրանքներ են դրված՝ պետք է Մարսի վրա կյանքի առկայության հետքեր փնտրվեն, Կարմիր մոլորակից ձայնային հաղորդագրություններ ուղարվեն Երկիր, Ջեզզոյի խառնարանի ուսումնասիրություն, որի տեղում 3.9 միլիարդ տարի առաջ լիճ է գոյություն ունեցել: Մարսագնացը պետք է նաև նույն վայրում միկրոբրածոների որոնողական աշխատանքներ կատարի:

Մարսագնացին նաև թեթև ուղղաթիռ է կցված, որը պետք է փորձնական թռիչքներ իրականացնի մոլորակի վրա:

NASA's Perseverance rover successfully landed on Mars following a 239 million-mile journey through space. Moments after touchdown, Perseverance beamed back its first black-and-white images from the Martian surfacePerseverance touched down at the base of an 820ft-deep (250m) crater called Jezero, a former lake which was home to water 3.5 billion years ago. Pictured is one of the first images the rover sent back after landing on the Martian soil. Pictured, the first photo it beamed back to Earth after landingNo photo description available.May be an image of outdoors

 

«7 րոպե տևած սարսափին դիմակայելուց հետո Perseverance մարսագնացն այժմ հիանալի վիճակում է». ՆԱՍԱ