Մահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը

17:54 • 22.02.21

Մահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը, նա 70 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Լիտեյնիյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից:

Արտիստի մահվան պատճառը եղել է քաղցկեղը, որի դեմ նա երկար ժամանակ պայքարում էր:

«Նա զգայուն դերասան էր և հոյակապ պատմող: Թատրոնն անհնար է պատկերացնել առանց նրա ուշագրավ պատմությունների, անզուգական հումորի զգացումի: Նա բեմի իմաստուն ընկեր էր: Նրանից բխում էր կյանքի հանդեպ սիրո, ուրախության աներևակայելի էներգիան», - ասված է հաղորդագրության մեջ:

Ալեքսանդր Ժդանովը նկարահանվել է այնպիսի հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Հետաքննության գաղտնիքները», «Կոտրված լապտերների փողոցները», «Ազգային անվտանգության գործակալը»:

Նա նաև խաղացել է ավելի քան 40 թատերական դեր «Լիտեյնիյ» թատրոնում:

Մահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը