Ջենիֆեր Գարներն ու Մարկ Ռուֆֆալոն 17 տարի անց կրկին միևնույն ֆիլմում հանդես կգան՝ մարմնավորելով ամուսնական զույգի (լուսանկարներ)

14:17 • 24.02.21

«13–ից 30» ֆիլմիում միասին խաղալուց 17 տարի անց դերասաններ Ջենիֆեր Գարները և Մարկ Ռուֆֆալոն կրկին կաշխատեն միասին, հայտնում է Daily Mail–ը։

Հոլիվուդյան 48–ամյա դերասանուհին և իր խաղընկերն ինստագրամյան էջերում կիսվել են նույն լուսանկարով, որն արվել է նոր The Adam Project ֆիլմի նկարահանման հրապարակում և անդրադարձ կատարել 2004 թվականին էկրան բարձրացած վերանշյալ ֆիլմին։

«Հին ընկերոջ հետ վերամիավորված։ Որևէ մեկը գիտի, թե Կանադայում որտեղից կարող ենք Razzles գտնել», – նկարին կից գրել է 53–ամյա դերասանը։ Razzles–ն այն սառնաշաքարն է, որը սիրում էին «13–ից 30» ֆիլմի գլխավոր հերոսները։ Ֆիլմի բյուջեն 37 միլիոն դոլար էր, իսկ եկամուտը ավելի քան 96 միլիոն։

Նոր ֆիլմում դերասանները խաղալու են Ադամ անունով հերոսի ծնողների կերպարները։ Ադամ դերը մարմնավորելու է Ռայան Ռեյնոլդսը։ Սցենարի համաձայն Ադամը պետք է ճանապարհորդի ժամանակի մեջ՝  վերադառնալով իր 13 ամյա կարգավիճակին և գտնի իր հորը, որպեսզի կարողանա փոխել ապագան։

Հաջորդիվ Ջենիֆերին կարելի է տեսնել Netflix–ի ևս մեկ Yes Day ֆիլմում, որտեղ նույնպես մոր կերպար է մարմնավորում, ով ամուսնու հետ համաձայնության է գալիս միայն մեկ օր այո ասել երեխաների բոլոր ցանկություններին։

Reunited: Nearly 17 years after they shared the silver screen in 13 Going on 30, Jennifer Garner and Mark Ruffalo have reunited once again.
Hit comedy: Both Garner and Ruffalo made references to their 2004 hit comedy in their posts as they took a break between takes on the new Netflix movie
Wishing dust: 'Wishing dust worked! And I got a perfect day with my old pal,' Garner said in the caption of her post
Reconnecting: Ruffalo posted the same photo, adding, 'Reconnecting with an old pal. Anyone know where we can get Razzles in Canada?'
Eerie: Garner and Ruffalo's new movie The Adam Project has some eerie parallels to 13 Going on 30, although this time they will both play the parents of Adam (Ryan Reynolds)
New role: Garner will next be seen in another Netflix film, Yes Day, where she plays a parent alongside Edgar Ramirez who must say yes to everything their kids ask for an entire day, debuting on the streaming service March 12
Coming soon: Ruffalo is coming off his Emmy-winning role in I Know This Much Is True, and he'll next return as Hulk in What If? and She-Hulk

Ջենիֆեր Գարներն ու Մարկ Ռուֆֆալոն 17 տարի անց կրկին միևնույն ֆիլմում հանդես կգան՝ մարմնավորելով ամուսնական զույգի (լուսանկարներ)