«Մթնոլորտի միջով չանցնող լույսը լավագույնս կօգտագործվի». պիցցայի տուփի չափով արեգակնային վահանակը կկարողանա տիեզերքից ստացված էլեկտրաէներգիան Երկիր փոխանցել

13:01 • 24.02.21

Պենտագոնի գիտնականները տիեզերքում պիցցայի տուփի չափ ունեցող արեգակնային վահանակ են փորձարկել, որը նախատեսված է ապագայում տիեզերքից Երկիր մոլորակի ցանկացած կետ էլեկտրաէներգիա մատակարարելու համար, գրում է CNN-ը: 

Հաջողությամբ փորձարկված վահանակը ֆոտոգալվանային ռադիոհաճախականության ալեհավաքի մոդուլ է, որի վերին մասում արևի ճառագայթները կլանող ֆոտոգալվանային վահանակն է: Մեջտեղում գտնվող էլեկտրոնային համակարգն էներգիան վերափոխում է ռադիոհաճախականության, իսկ ստորին մասն ալեհավաք է, որը փոխանցում է էներգիան Երկրի վրա գտնվող նպատակակետին:

Նշվում է՝ վահանակն առաջին անգամ գործարկվել է 2020 թվականի մայիսին՝ կցված լինելով Պենտագոնի X-37B անօդաչու թռչող սարքին: Մոդուլի նպատակն է արեգակից ստացվող լույսը վերածել էլեկտրաէներգիայի:

Փորձագետների խոսքով՝ վահանակը նախատեսված է մթնոլորտի միջով չանցնող լույսը լավագույնս օգտագործելու համար: 

Վերջին փորձերը ցույց են տվել, որ 30x30 սանտիմետրանոց վահանակը փոխանցման համար կարող է թողարկել մոտ 10 վտ էներգիա:

 

«Մթնոլորտի միջով չանցնող լույսը լավագույնս կօգտագործվի». պիցցայի տուփի չափով արեգակնային վահանակը կկարողանա տիեզերքից ստացված էլեկտրաէներգիան Երկիր փոխանցել