Ամերիկացի գիտնականները կլոնավորել են ոչնչացման վտանգի տակ գտվող աքիսին` օգտագործելով 30 տարի առաջ սատկած առանձնյակի գենետիկ նյութը (լուսանկարներ, տեսանյութ)

10:27 • 25.02.21

ԱՄՆ-ում գիտնականները հաջողությամբ կլոնավորել են ոչնչացման վտանգի տակ գտնվող սևաոտ աքիսի:

Այս մասին հայտնում են ԱՄՆ ջրային և վայրի բնության ծառայությունից, նշելով՝ սա երկրում «Կարմիր գրքում» գրանցված կենդանուն կլոնավորման առաջին դեպքն է: 

Էգ աքիսը ծնվել է 2020 թվականի դեկտեմբերին: Նրան անվանակոչել են Էլիզաբեթ Էնն: Կլոնավորումը կատարվել է սառեցված գենետիկ նյութի միջոցով, որը վերցվել է ավելի քան 30 տարի առաջ սատկած առանձնյակից:

Էլիզաբեթ Էննի հետ միասին ծնվել է մեկ այլ աքիս (նա չի ապրել): 

Նշենք՝ աքիսները գիշատիչ կենդանիներ են, որոնց սննդակարգը 90 տոկոսով բաղկացած է  դաշտայիմ մկներից: Ամերիկացի ֆերմերների, թունավոր մշակաբույսերի և սննդակարգի քանակի զգալի նվազման հետևանքով, այս կենդանիներն այլևս բավարար քանակությամբ սնունդ չունեին, ինչի հետևանքով էլ 19-րդ դարից սկսած՝ դրանց քանակը սկսել է արագորեն նվազել:

Ներկայում ԱՄՆ-ում վայրի բնության մեջ կա մոտ 1000 սևաոտք աքիս: Ըստ բնության պահպանության միջազգային միության՝ տեսակը համարվում է անհետացող:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: 

No description available.No description available.No description available.No description available.

 

Ամերիկացի գիտնականները կլոնավորել են ոչնչացման վտանգի տակ գտվող աքիսին` օգտագործելով 30 տարի առաջ սատկած առանձնյակի գենետիկ նյութը (լուսանկարներ, տեսանյութ)